ՀՀ-ում արտադրված «Խելացի տուն» համակարգի առաջին խմբաքանակն արտահանվել է ԵՄ և ՌԴ29 մայիսի 2018 - 11:36 AMT PanARMENIAN.Net - «Խելացի տուն» համակարգի արտադրությամբ զբաղվող հայկական Heltun ընկերությունը Հայաստանում արտադրած իր առաջին խմբաքանակն արտահանել է Եվրոպական Միության երկրներ և Ռուսաստանի Դաշնություն։ Համակարգի 1000 սարք վաճառվել է սկանդինավյան երկրների, Արևմտյան ու Արևելյան Եվրոպայի և ՌԴ-ի դիստրիբյուտորներին: Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Աշոտ Մաշուրյանը նշել է, որ սարքավորումները Made in Armenia դրոշմը կրող եզակի hardware ինժեներիայի արտադրանք են։ «Մենք կարող էինք կազմակերպել արտադրությունը ԵՄ-ում կամ Չինաստանում, սակայն մեզ համար կարևոր էր ստանալ սարքավորում, որի մասին հպարտորեն ասվեր՝ «Նախագծված ու արտադրված է Հայաստանում»։ Մեր երկիրն արդեն ունի որակյալ ծրագրեր արտադրողի համբավ։ Այժմ մենք ցույց ենք տալիս, որ մեզ մոտ կարելի է նաև որակյալ hardware արտադրանք ստեղծել», - նշել է նա։ Heltun-ի արտահանած առաջին խմբաքանակում են խելացի թերմոստատներ, որոնք խնայում են բնակարանի կամ օֆիսի ջեռուցման և հովացման ժամանակ ծախսվող էլէներգիայի մինչև 50%-ը, և լուսավորությունը, պատուհանները, դռները, ժալյուզիները, փականները և բազմաթիվ այլ ֆունկցիաներ ղեկավարող սենսորային վահանակներ։ Ամբողջ համակարգը կառավարվում է նաև պլանշետի կամ սմարթֆոնի միջոցով։ «Մենք համոզված ենք, որ Heltun-ի արտադրանքը կգտնի իր սպառողներին Նորվեգիայում և կդրդի մյուս «Խելացի տուն» արտադրողներին ստեղծել մարդկանց կյանքն ավելի հարմարավետ ու անվտանգ դարձնող նոր սարքավորումներ», - նշել է սկանդինավյան երկրներում արտադրանքի դիստրիբյուտոր՝ Tronika AS ընկերության տնօրեն Վոտյուկը: «Հայկական ընկերության արտադրանքը գրավել է մեզ իր գեղեցիկ դիզայնով, բարձր որակով ու մրցունակ գնով։ Heltun-ի սարքավորումների նախապատվության մեջ զգալի դեր են խաղացել նաև մտածված ինտերֆեյսն ու սարքավորումների մեծ ֆունկցիոնալությունը։ Մոտակա ժամանակաշրջանում ընկերությունը կարող է առաջատար դառնալ իր ոլորտում» - նշում է ՌԴ-ում ընկերության արտադրանքի դիստրիբյուտոր՝ «Խելացի սարքեր» ընկերության տնօրեն Պոլտորակը։ Ընկերությունն ունի ավելի քան 10 նախագծված սարք, որոնք պատրաստ են արտադրության։ Պլանավորված է հաջորդ տարի արտահանել 10․000 սարքավորումից բաղկացած խմբաքանակ, որի արտադրության համար ընկերությունն իր արտադրամասում աշխատողների թիվը կհասցնի 30-ի։ «Մենք համոզված ենք պահանջարկի աճի մեջ, ուստի արտադրության ծավալների մեծացման համար նոր ներդրումներ ու տեխնիկական մասնագետներ են պահանջվում», - նշել է Աշոտ Մաշուրյանը։ «Խելացի տունը» գրասենյակում կամ բնակարանում կատարվող առօրյա կենցաղային գործողությունների ավտոմատացման համակարգ է։ Այն ավտոմատ կերպով ղեկավարում է լուսավորումը, կլիման, դռներն ու պատուհանները, անվտանգության համակարգերը (օրինակ, ջրի արտահոսքը արձանագրող և կանխող տվիչները) հեռուստացույցն ու մյուս մուլտիմեդիա համակարգերը և բազում այլ սարքավորումներ։ Համակարգը մեկ ցանցում է միավորում ամբողջ տունը, իսկ արհեստական ինտելեկտն օգնում է ծրագրավորել այն տանտիրոջ պահանջներին համապատասխան։ Արդի համակարգերը ոչ միայն անվտանգ ու հարմարավետ կենցաղի երաշխիք են, այլ նաև օգնում են խնայել կոմունալ ծախսերը։ «Խելացի Տուն» համակարգերի գլոբալ շուկան գնահատվում է $24 մլրդ։ Կանխատեսումների համաձայն, 2022 թվականին այն կկազմի $53 մլրդ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |