Վարչապետ. ՀՀ-ում իշխանությունը վերադարձվեց ժողովրդին

Վարչապետ. ՀՀ-ում իշխանությունը վերադարձվեց ժողովրդին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլ-մայիսի հայաստանյան իրադարձությունները բնութագրել է որպես իշխանության վերադարձ ժողովրդին: Այդ մասին նա հայտարարել է Ժաննա Նեմցովային տված հարցազրույցում «Նեմցովա. Հարցազրույց» հաղորդման շրջանակում, հայտնում է Deutsche Welle-ն:

«Դա և երկրի բնակչության որոշմամբ իրագործված իշխանափոխություն էր, և թավշյա ժողովրդական հեղափոխություն առանց բռնության: Այդ ամբողջ գործընթացն ու իմ ընտրվելը ՀՀ վարչապետի պաշտոնում եղել է ՀՀ սահմանադրության և օրենքների շրջանակում:

Այս հեղափոխությունը «գունավոր» չի կարելի համարել: Ենթադրվում է, որ նման իշխանափոխության հետևում մեծ աշխարհաքաղաքական ենթատեքստ կա: Իսկ մեր դեպքում, դա զուտ ներքին գործընթաց էր, հայ ժողովրդի որոշմամբ: Մեզ համար դա ազգային արժանապատվության, իսկ անձամբ իմ՝ անձնական արժանապատվության հարց էր: Չեմ կարծում, որ դրսից ինչ-որ մեկը, նշանակություն չունի, թե ով և որտեղից, պետք է լուծի ՀՀ ներքաղաքական խնդիրները»,-ասել է Փաշինյանը:

Ըստ նրա, Հայաստանի հեղափոխությունը տարբերվում է Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից: «Վրաստանի և Ուկրաինայի պարագայում մենք փոփոխություններ տեսանք այդ երկրների արտաքին քաղաքականության մեջ: Իսկ մենք ասել ենք, որ շարունակելու ենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը, զարգացնելու ենք հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև հարաբերությունները ԵՄ, ԱՄՆ, Իրանի և Վրաստանի հետ: Արտաքին քաղաքականության ուղղվածությունը մնում է նույնը, ինչպես հեղափոխությունից առաջ էր»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---