Թբիլիսիի մետրոն կաթվածահար է՝ մեքենավարները գործադուլ են անում 4 հունիսի 2018 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մետրոն կաթվածահար է՝ մեքենավարները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը: «Մետրոպոլիտենը կաթվածահար է, համատարած գործադուլ է: Բողոքը կշարունակվի մինչև աշխատավարձերի բարձրացումը՝ մենք պահաջում ենք ժամում 10 լարի (մոտ $4), իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ աշխատավարձերի բարձրացում 45%-ով: Մետրոն կբացվի այն ժամանակ, երբ մեր պահանջները բավարարվեն»,- ասել է մեքենավար Բեսո Գոգիչաիշվիլին, հայտնում է «Sputnik Գրուզիան»: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն դատապարտել է մեքենավարների գործողությունները: «Ես թույլ չեմ տա, որ քաղաքի բնակչությունը տուժի շանտաժից և անհասկանալի վերջնագրերից: Այն, որ այսօր մետրոպոլիտենը չի աշխատում և չի ապահովում ուղևորների փոխադրումը, կարելի է որպես շանտաժ գնահատել»,- ասել է Կալաձեն ճեպազրույցում: Քաղաքապետը նշել է, որ եթե որոշում կայացնի հօգուտ մեքենավարների, դա անարդար կլինի քաղաքային ծառայությունների մյուս աշխատակիցների նկատմամբ: Կալաձեն հայտարարել է, որ խուսափելու համար տրանսպորտային կոլապսից, ուղևորափոխադրումն ավտոբուսով անվճար կլինի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |