ՊՆ հագուստի գնման մրցույթում խախտումներ կային. Հաղթել է 29 մլն դրամով ավելի թանկ գին առաջարկողը

ՊՆ հագուստի գնման մրցույթում խախտումներ կային. Հաղթել է 29 մլն դրամով ավելի թանկ գին առաջարկողը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության ուսումասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար հագուստի ձեռքբերման մրցույթում առերևույթ խախտումներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է դատախազությունը:

Նշվում է, որ բամբակյա շապիկ, կիսավարտիք, տաք ներքնաշոր, կոմուֆլյաժ մայկա-ֆուֆայկա, ինչպես նաև բարձ, բարձի երես, ծածկոց, սավան, վերմակածրար և ներքնակ ապրանքատեսակների ձեռքբերման նպատակով 2018 թվականի փետրվարի 22-ին կայացած մրցույթի ժամանակ հայտերը գնահատող հանձնաժողովը «բաց մրցույթ» բառակապակցության փոխարեն «հրատապ բաց մրցույթ» նշում կատարելու պատճառով մերժել է մասնակից առավել ցածր գին առաջարկած 1-ին և 2-րդ հայտատու ընկերություններին:

Արդյունքում հաղթող է ճանաչվել 3-րդ տեղ զբաղեցրած և մոտ 29 մլն դրամով ավելի թանկ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշված գումարը համարժեք է եղել առաջին հայտատու ՍՊԸ-ի ներկայացրած պայամանագրային արժեքով 50.000 հատ շապիկի կամ 80.000 հատ կիսավարտիքի գնին։

ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառված գույքային վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---