Ապրիլի 18-ին Ղարաբաղում կայանալու է ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Ղարաբաղում կայանալու է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: Նիստի անցկացման ամսաթիվը որոշվել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ` մշտական խորհրդարանական հանձնաժողովների մասնակցությամբ: Կարծիքների փոխանակման արդյունքում որոշվել են նիստի օրակարգի հարցերը, ղարաբաղյան մասնակիցների կազմը եւ այլ կազմակերպչական հարցեր: Պատգամավորները որոշել են նաեւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգը, որը կայանալու է ապրիլի 16-ին, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---