Ադրբեջանը «կհասնի Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը իր օգտին», պնդում է Իլհամ Ալիեւը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ռազմական ծախսերը 2008 թվականին կհասնեն $2 մլրդ-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահը երկուշաբթի կայացած կառավարության նիստին, որը նվիրված էր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը ընթացիկ տարվա առաջին քառորդում: «Հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը: Այդ ուղղությամբ դիվանագիտական եւ քաղաքական քայլերը շատ հաջող էին»,- ընդգծել է պետության ղեկավարը:



Որպես ապացույց ադրբեջանական ղեկավարը ներկայացրել է ՄԱԿ-ի ԳՎ-ում ընդունված բանաձեւը` «Ադրբեջանական օկուպացված տարածքներում իրավիճակի մասին», չնայած, որ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները, որոնք հանդիսանում են գերտերություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, դեմ են քվեարկել այդ բանաձեւին: «Ինչի՞ մասին է դա խոսում: Դա խոսում է մեր ուժի մասին»,- հայտարարել է Ի. Ալիեւը:



Նախագահն ընդգծել է, որ «Ադրբեջանը երբեք զիջումների չի գնա իր տարածքային ամբողջականության հարցում»: «Արդբեջանը կկարգավորի հակամարտությունը իր օգտին»,- հայտարարել է Ի. Ալիեւը:



Ադրբեջանի նախագահը, հիշեցնելով, որ «վերջերս կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակիցները միաձայն հայտարարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին Ադրբեջանի շրջանակներում, հայտարարել է, որ նույն դիրքորոշումն ունեն նաեւ այլ միջազգային կազմակերպություններ, այդ թվում ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը, ԻԿԿ-ն»:



«Ողջ միջազգային հանրությունը գտնվում է մեր կողմը: Նման դեպքում, մեզնից որեւէ զիջում սպասելն անլուրջ է: Ես մի անգամ արդեն ասել եմ, եւ ուզում եմ կրկնել, որ մեր մասնակցությունը անարդյունք բանակցություններին արդեն մեծ զիջում է մեր կողմից»,- հայտարարել է Ի. Ալիեւը: «Մենք ետ չենք կանգնի այդ դիրքորոշումից, կշարունակենք մեր դիվանագիտական եւ քաղաքական գործունեությունը, կշարունակենք մեր հիմնավորված քարոզը Հայաստանի դեմ, կներկայացնենք նրա ագրեսիվ էությունը»,- հավելել է նա, հաղորդում է Իներֆաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---