Թուրքիայի համանախագահությունը ԵԱՀԿ ՄԽ-ում բացասաբար կանդրադառնա Ղարաբաղի շուրջ բանակցությունների վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի համանախագահությունը ԵԱՀԿ ՄԽ-ում չի նպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն, այլ բացասաբար կանդրադառնա Ղարաբաղի շուրջ բանակցությունների վրա, լրագրողներին է ասել Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ֆարուհ Լոլօղլուն:



Նրա խոսքերով, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները բոլորին հայտնի են, Անկարայի համանախագահությունն էլ ավելի կնվազեցնի ԵԱՀԿ ՄԽ արդյունավետությունը: «Առավել կարեւոր են այդ խնդրի կարգավորմանն ուղղված այն գաղափարները, որ մտադիր է Թուրքիան իրագործել տարածաշրջանում եւ ԵԱՀԿ ՄԽ երկրներում»,-հայտարարել է Ֆարուհ Լոլօղլուն, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---