Ադրբեջանը ցուցադրել է իր գնած բելառուսական «Պոլոնեզները»11 հունիսի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել է նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել են «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգերը և Իսրայելի արտադրության LORA օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրները՝ կոշտ վառելիքով գործող բալիստիկ հրթիռով: Դրանք երևում են զորամասի բացման լուսանկարներում, որոնք հրապարակվել են Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում: Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Ալիևն այդ երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ուղեկցությամբ անցնում «Պոլոնեզների» մոտով: Իսկ լուսանկարներից մեկում պատկերված է Ալիևը՝ հրթիռային համալիրի շասիի ղեկի մոտ:Մեկ այլ լուսանկարում երևում են իսրայելյան համալիրները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2018-ին Բելառուսը մտադիր է կատարել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտահանման առաջին պայմանագիրը: Արտահանվելու է 10 այդպիսի համակարգ, որոնց հավանական պատվիրատուն Ադրբեջանն է: Այդ մասին գրում է ռուսական «Կոմերսանտը»՝ հավելելով, որ այդ պայմանագիրը բացասաբար կընդունվի Հայաստանում, սակայն այնտեղ եղած «Իսկանդերները» պետք է զսպող դերակատարություն ունենան: «Կոմերսանտի» ռազմական դիվանագիտական աղբյուրը կարծում է, որ պատրաստվող պայմանագիրը կարող է դիտարկվել որպես «Ադրբեջանի ուշացած պատասխանը ՌԴ կողմից Հայաստանին «Իսկանդերների» մատակարարմանը: Բելառուսը գնել և հետո Մինսկի ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանում վերափոխել է А-200 տիպի չինական հրթիռները 200 (China Academy of Launch Vehicle Technology արտադրության) ՝տեղադրելով Մ3ԿՏ-7970 շասիի վրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |