Որոշ ապրանքներ կազատվեն պարտադիր դրոշմավորումից11 հունիսի 2018 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը Հարկային օրենսգքում փոփոխություններով առաջարկում է աղը հանել դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից: Համապատասպան որոշման նախագիծը ընդգրկված է գործադիրի հունիսի 11-ի արտահերթ նիստում: Դրոշմապիտակների 1000 հատը 3783 դրամ արժե: Նշվում է, որ որոշումը պայմանավորված է այն հանքամանքով, որ աղի շուկայում ստվերային շրջանառությունների ընդգծված ռիսկ չկա, և բացի այդ, աղի դրոշմավորումը առաջացնում է տեխնոլոգիական բնույթի խնդիրներ: Տնտեսվարողն ազատվում է դրոշմավորման պարտավորությունից մինչև 50 գրամանոց կարագի, սուրճի, թեյի, շոկոլադի դեպքում: «Այս փոքր ապրանքները հիմնականում վաճառվում են տուփերով, հետևաբար դրանց առանձին-առանձին դրոշմավորումը գործնականում բարդություններ է առաջացնում տնտեսավարող սուբյեկտների համար», -նշվում է հիմնավորման մեջ: Առաջարկվում է նաև թռչնի մսի, պանրի, կաթնաշոռի, մսամթերքի, ձկնեղենի համար մինչև 10 տոկոս շեղումը չդիտարկել դրոշմավորման կանոնների խախտում, քանի որ այս ապրանքներն իրացման փուլում օբյեկտիվորեն կորցնում են քաշի որոշակի մաս: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |