Փաշինյան. ՀՔԾ կարևորագույն գործերից մեկը պետք է լինի մարտի 1-ի բացահայտումը

Փաշինյան. ՀՔԾ կարևորագույն գործերից մեկը պետք է լինի մարտի 1-ի բացահայտումը

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայության կարևորագույն գործերից մեկը պետք է լինի մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին ներկայացնելով նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին։

«Երբ ասում ենք չկան և գոյություն չունեն սահմանափակումներ, նկատի ունենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ», - ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ պատճառներով, քաղաքական, մերձքաղաքական, կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, առաջ չեն ընթացել, ապա այժմ անդրադարձ կկատարվի բոլոր այդ գործերին:

«Հուսով եմ, որ քննիչները ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ կանդրադառնան բոլոր այդ գործերին Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակով», - ասել է Փաշինյանը:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---