Ջրաշենի գյուղապետը կաշառք է վերցրել, վատնել համայնքի բյուջեն

Ջրաշենի գյուղապետը կաշառք է վերցրել, վատնել համայնքի բյուջեն

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանը հակառակ ծառայության շահերին օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ թույլ է տվել չարաշահումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Oպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ի հայտ են եկել Ուռուսյանի գործունեության հակաօրինական որոշ դրսևորումներ։ Պարզվել է, որ «1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներ համար բնակարանաշինության պետական ծրագրում» Ջրաշեն համայնքի մի ընտանիքի ներգրավելու համար 2011 թվականին Ուռուսյանը պահանջել և ստացել է կաշառք։

Պարզվել է նաև, որ Ջրաշեն համայնքի ավագանու կայացրած որոշումներում, որոնք Ուռուսյանը հաստատել է, կեղծվել է ավագանու բացակա անդամի ստորագրություն։

Ուռուսյանը 2015-2018 թվականներին շուրջ 60.000 դրամ աշխատավարձով համայնքի գերեզմանատան սեզոնային պահակ է նշանակել եղբոր կնոջը, որը փաստացի աշխատանքի չի հաճախել։ Արդյունքում՝ համայնքի բյուջեից վատնվել է մեկ միլիոնից ավելի դրամ։

Վահան Ուռուսյանը 2017թ-ի մարտի 27-ին Դուբայից Հայաստան է ներմուծել 5 մլն դրամ արժեքով «Լեքսուս GX470» ավտոմեքենա, որը նվիրատվության պայմանագրով անհատույց նվիրել է մի քաղաքացու։ Երկու ամիս անց Ուռուսյանն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքի կարիքների համար օգտագործելու նպատակով գնել է նույն ավտոմեքենան, արդեն՝ 9 մլն դրամով։ Արդյունքում՝ համայնքի բյուջեից վատնվել է առանձնապես խոշոր չափի՝ 4,35 մլն դրամ։

Քննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---