ՎիվաՍել-ՄՏՍ-ի X և Y սակագնային պլանները. Թոփ 5 մեսինջերը, գերարագ ինտերնետ, զանգեր և SMS13 հունիսի 2018 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է ներկայացրել նոր՝ X և Y սակագնային պլանները, որոնք հնարավորություն են տալիս բաժանորդին օգտվել թոփ 5 մեսինջերներից ՝ Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram, այնքան, որքան նրանք կցանկանան, ինչպես նաև օգտվել ձայնային, ինտերնետային և SMS ծառայություններից՝ նախատեսված փաթեթի ներսում: «Այսօր արդեն դժվար է պատկերացնել սովորական առօրյան առանց այս մեսինջերների, ակնթարթային հաղորդագրությունների, վիդեո-զանգերի, group chat-երի: Դրանք մարդկային շփումը դարձնում են ավելի արագ ու հեշտ: Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացրած վերլուծության՝ Հայաստանում նույնպես այս շուկան առավել զանգվածային և մրցունակներից մեկն է, քանի որ սմարթֆոններից օգտվողների ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մեծամասնությունն օգտագործում է 2 և ավելի մեսինջեր: Վստահ ենք, որ այս փաթեթներն է՛լ ավելի են հեշտացնելու մեր բաժանորդների շփումը:»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Սակագնային պլան X՝ *208*5000#- Viber, Whatsapp, Messenger,Zangi, Telegram *, 10 ԳԲ Ինտերնետ, զանգեր 300 րոպե **, զանգեր ցանցի ներսում ***, 500 SMS ***** Պլանի ակտիվացման գինը 5000 դրամ է: Սակագնային պլան Y՝ *208*2800#- Viber, Whatsapp, Messenger,Zangi, Telegram *,5 ԳԲ Ինտերնետ, զանգեր 100 րոպե **,**, զանգեր ցանցի ներսում ***, 300 SMS ***** Պլանի ակտիվացման գինը 2800 դրամ է: «X և Y սակագնային պլանների անվանումը կապել ենք սերունդների հետ: Մինչև նոր սակագնային պլանները մեր բաժանորդներին ներկայացնելը, մենք կատարել ենք մանրամասն վերլուծություններ սերունդների հետաքրքրությունների մասին և դրանց արդյունքներով կիսվել ենք մեր ֆեյսբուքյան էջում: Ի դեպ՝ Y սակագնային պլանը նաև նվիրված է Երևանի 2800-ամյակին»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը: «X կամ Y փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում համապատասխանաբար՝ 10 ԳԲ կամ 5 ԳԲ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո, հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում, ավտոմատ կերպով ակտիվանում է 500 ՄԲ փաթեթ, որը հասանելի է ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում: Իսկ փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ավարտին հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում՝ X կամ Y սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթները կհամարվեն ակտիվացված միայն ծանուցող SMS ստանալուց հետո: *սակագնային պլանի փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում: **ցանցի ներսում, ՀՀ բջջային ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա ***10 000 ներցանցային րոպե՝ 300 րոպե փաթեթը սպառելուց հետո ****10 000 ներցանցային րոպե՝ 100 րոպե փաթեթը սպառելուց հետո *****դեպի ՀՀ բջջային ցանցեր Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |