Ինչպես միանալ 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներին13 հունիսի 2018 - 14:11 AMT PanARMENIAN.Net - 14-ամյա Հայկ Հարությունյանը, ով աուտիզմով ունի, հունիսի 8-ին, ժամը 17։00-ի մոտակայքում դուրս է եկել Այնթափում տնից ու չի վերադարձել։ Այդ օրից ի վեր նրան որոնում են հարազատները, ոստիկանության ու ԱԻՆ աշխատակիցներն ու բազմաթիվ կամավորներ։ Որոնողական աշխատանքներն իրականացվում են դրոնների, օդապարիկների, վարժեցրած շների ու ուղղաթիռների ներգրավմամբ։ Որոնման աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է։ Կամավորները կարող են օգնել՝ միանալով տարածաշրջաններից որևէ մեկում ընթացող աշխատանքներին։ Էջմիածնի, Մեծամորի, Արմավիրի շրջաններում կամավորների համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 044660033 (Անի): Արարատի, Արտաշատի կամավորների կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 094551854 (Հովնան) Աշտարակի, Եղվարդի կամավորների համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 099070277 (Սուրեն) Անօդաչու թռչող սարքեր (դրոններ) ունեցողները զանգահարեն 093373701 (Արշակ): Որոնումներին միանալու համար խիստ ցանկալի է ունենալ պինդ կոշիկներ, լապտերներ, ջուր, դեղատուփ, տաք հագուստ, թեթև սնունդ, հեռախոսների սնուցման համար լրացուցիչ մարտկոցներ (power-bank-եր)։ Խիստ ցանկալի է տպել Հայկի լուսանկարը՝ որոնողների հետ կապվելու հեռախոսահամարով, գյուղերում տարածելու համար։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ երեխան չի խոսում։ Երեխային գտնելու դեպքում զանագարեք 911, 102, 077 887939 հեռախոսահամարներով։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |