Ռաֆայել Իսրայելյանի վնասված կոթողը կվերականգնվի16 հունիսի 2018 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 25 հասցեում գտնվող անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած կոթողը, որը վթարի հետևանքով կոտրվել էր, կվերականգնվի և կվերանորոգվի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱրա Սադոյանը՝ վստահեցնելով, որ Սայաթ-Նովայի պատվին համանուն փողոցում 1962թ. կանգնեցված հուշաքարը կվերգտնի իր նախկին տեղը և կշարունակի զարդարել փողոցը: «Մշակութային արժեք ներկայացնող ճարտարապետական յուրօրինակ քերթվածքի հետ կատարվածը պատահարի արդյունք է, միջոցառումներ են իրականացվում կոթողը վերականգնելու և վերանորոգելու ուղղությամբ:Առաջին իսկ օրվանից իրականացվել են համապատասխան միջոցառումներ վնասված կոթողի տեղափոխման աշխատանքները ճիշտ ընթացակարգով կազմակերպելու համար»,-ասվում է գրառման մեջ: Արա Սադոյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ ոստիկանությանը և պատկան մարմիններին՝ համատեղ իրականացրած աշխատանքների և փոխադրման համար ձեռնարկած միջոցառումների համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի Սայաթ-Նովա փողոցում կանգնեցված քանդակագործ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած հուշարձանը վնասվել է ավտովթարի հետևանքով։Մեքենայի հարվածի հետևանքով տուֆից զարդանախշ հուշարձանն ընկել է և մասնատվել։Հուշարձանը ներառված չէ Երևանի հուշարձանների պետական ցուցակում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին Ըստ որոշ տեղեկությունների, նա ոտքի վնասվածք է ստացել, ԲԿ–ում է Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի |