ՊԵԿ-ը ստուգումներ է արել 70 գազալցակայանում. 61-ում խախտումներ են գտել16 հունիսի 2018 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեսուչները ստուգումներ են իրականացրել 70 գազալցակայանում, 61-ում ՀԴՄ կտրոնների հետ կապված խախտումներ են հայտնաբերել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, տեսուչները ստուգումներ են իրականացրել նաև ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում: «Գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, ուստի ստուգումները չեն իրականացվում, ելնելով այն հանգամանքից, թե դրանք ում են պատկանում: Նման ստուգումներ իրականցվում են հանրապետության բոլոր գազալցակայաններում», - ասաց Մկրտչյանը: Ավելի վաղ, մամուլում լուրեր են շրջանառվել, որ ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացրել՝ մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել և արձանագրություններ կազմել։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |