«Գունավոր» հեղափոխությունների շրջանը հետխորհրդային տարածքում դեռ չի ավարտվել

PanARMENIAN.Net - Երեւանում զանգվածային անկարգությունները սույն տարվա փետրվարին վկայում են, որ «գունավոր» հեղափոխությունների շրջանը հետխորհրդային տարածքում դեռ չի ավարտվել, նման կարծիք է հայտնել «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը: «Հաճախ խոսվում էր, որ գունավոր հեղափոխությունների դարն անցել է: Հայաստանում 2008 թվականի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ դա այնքան էլ այդպես չէ»,- ասել է Արեշեւը «Նարնջագույն ցանցեր. Բելգրադից Բիշկեկ» գրքի շնորհանդեսի ժամանակ:



Նրա կարծիքով, անկարգությունները Երեւանում կատարվել են մասնավորապես այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները, չգնահատեցին չկարգավորված սոցիալ-տնտեսական խնդիրների սպառնալիքը, «ինչպես նաեւ արտերկրյա ներկայության չափազանց մեծ ազդեցությունը»:



Խոսելով երկրում քաղաքական իրադրության վրա դրսից ազդելու մասին` Արեշեւը բացատրել է, որ «ոչ պետական կազմակերպություններից շատերը հովանավորվում են արտերկրից եւ զբաղվում են նրանով, որ առաջ են տանում իրենց հովանավորների շահերը»:



«Հայաստանի դեպքում դա ավելի արդիական է, քանի որ Հայաստանը մինչեւ հիմա հանդիսանում է Ռուսաստանի կարեւորագույն ռազմա-քաղաքական դաշնակիցը Կովկասում: Արտաքին ազդեցությունը Հայաստանի դեպքում նպատակ ունի փոխելու իրադրությունը եւ Հարավային Կովկասը վերածելու ՆԱՏՕ-ի գոտի»,- ասել է Արեշեւը, որը հանդիսանում է գրքի համահեղինակներից մեկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---