Մանվել Գրիգորյանի որդին հրաժարական է տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից![]() 18 հունիսի 2018 - 09:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։ Հրաժարականի մասին նա հայտնել է հունիսի լույս 18-ի գիշերը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ թողնում է պաշտոնն իր կամքով։ Հուլիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ անթիվ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |