ՊՆ խոսնակ. ԵԿՄ-ն բանակումների համար նախարարությունից օրենքով ապրանք է ստացել![]() 18 հունիսի 2018 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Երկրապահ կամավորական միությունն ակտիվ պահեստազորի բանակումների համար մոտ 20 տարի օրինական կարգով ապրանքներ է ստացել պաշտպանության նախարարությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին: Նա ասել է նաև, որ պաշտպանության նախարարությունը չի ունեցել վերահսկելու մեխանիզմներ, որ այդ ապրանքները «իրենց նպատակին ծայառեն»: Ըստ Հովհաննիսյանի, Ապրիլյան պատերազմի օրերին կառույցը զինվորների համար հավաքված օգնությունն առաջնագիծ մատակարարողի դեր է ստանձնել: Կառավարությունը որոշել է ԱԺ արտահերթ նիստ գումարել հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, որի ընթացքում կքննարկվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը: Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |