EAFJD. Թուրքիայի գծով Եվրախորհրդարանի բանաձեւի հեղինակը կրկին խուսափում է կիրառել «Հայոց ցեղասպանություն» տերմինը19 ապրիլի 2008 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Եվրախորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեն ընդունելու է Թուրքիայում «առաջընթացի» վերաբերյալ արդեն ավանդական զեկույցը, հաղորդում է Եվրոպայի հայերի դաշնությունը (EAFJD): Կոմիտեի անդամները կքննարկեն հոլանդացի խորհրդարանական Ռիա Օօմեն-Ռյույտենի բանաձեւի նախագիծը, ինչպես նաեւ փաստաթղթի 262 ուղղումները: Ռիա Օօմեն-Ռյույտենը նաեւ անցյալ տարվա բանաձեւի հեղինակն է: Ներկայիս փաստաթուղթն այդքան լակոնիկ չէ, ինչպես անցյալ տարվանը, որը բարի կամքի դրսեւորում էր Թուրքիայի նոր կառավարության հանդեպ, սակայն այնուամենայնիվ հեռու էր եվրոպացիների ակնկալիքներից, քանի որ բավականին մակերեսորեն է հիշատակում Թուրքիայի կողմից թույլ տրված լուրջ խախտումները: Այդպես, «միջազգային հարաբերություններ» բաժնում, բանաձեւի նախագիծը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը հանել տնտեսական շրջափակումն ու բացել Հայաստանի հետ սահմանը, սակայն ձեռնպահ է մնում Թուրքիային դատապարտելուց: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա հեղինակը խուսափում է «Հայոց ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց եւ սահմանափակվում է «Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին ուղղված կոչով` սկսել ներկայի եւ անցյալի հարցերի համաձայնեցման գործընթացը եւ բաց բանավեճ վարել պատմական իրադարձությունների վերաբերյալ»: «Այդ ձեւակերպումը միանշանակորեն թելադրված է Անկարայի կողմից: Ցեղասպանությունը չհիշատակել նշանակում է ժխտել այն»,-հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը: EAFJD-ն հիշեցնում է, որ Եվրախորհրդարանի դիրքորոշումը, հաստատված 1987 եւ 2005 թթ., նախատեսում է Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: Մինչդեռ, Անկարան երբեք առաջընթաց չի գրանցել այդ հարցում, եւ ցանկացած թողտվություն Թուրքիան մեկնաբանում է որպես կանաչ լույս մերժողական քաղաքականությունը շարունակելու համար ինչպես Թուրքիայում, այնպես էլ Եվրոպայում: 262 ուղղումներից 6-ն անմիջական կապ ունեն Հայկական հարցի հետ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության խնդրի հետ: Ինչ վերաբերում է Թուրքիայի ՔՕ 301 հոդվածին, որը սահմանափակում է խոսքի ազատությունը, ապա բանաձեւում կոչ է արվում միայն «բարեփոխել» եւ «ձեւափոխել» այն, այն դեպքում, երբ ողջ եվրոպական հանրությունը եւ իրավապահ մարմինները պահանջում են լիովին չեղյալ հայտարարել հոդվածը: «Մենք գտնում ենք, որ նման գործողությունները, մասնավորապես, խնդիրների պարզ թվարկումը եւ դրանց քաղաքական գնահատական չտալը, նվազեցնում է Եվրախորհրդարանի դերը: Եվրահանձնաժողովից վատ գործելով` Եվրախորհրդարանը միանգամայն անօգուտ է դառնում ԵՄ-ի եւ նրա քաղաքացիների համար: Եվրոպացիներին հարկավոր է խորհրդարան, որը կկարողանա լինել Եվրոպայի խիղճը»,-հայտարարել է Հիլդա Չոբոյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար |