Իոաննիսյանը՝ ԸՕ բարեփոխումների մասին. Նախատեսում ենք հանել ռեյտինգային համակարգը![]() 20 հունիսի 2018 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ընտրական օրենսգրքում նախատեսվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգը կհանվի: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 18-ի որոշմամբ, նշանակվել է ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողի քարտուղար: Ըստ նրա, կրկնաքվեարկությունների կանխման մեխանիզմներ են քննարկվում: «Քննարկվող մեխանիզմներից մեկը մատների անգույն նյութով սփրեյավորումն է, թանաքոտումը, ինչպես Վրաստանում է: Գործընթացն էսթետիկ խնդիր չի առաջացնում, չի երևում անզեն աչքով՝ միայն ուլտրամանուշակագույն լույսի տակ, առողջությանը վնասակար չէ: Այն հնարավորություն է տալիս, որ արդեն քվեարկած քաղաքացին ընտրական տեղամաս անգամ չկարողանա մուտք գործել, եթե, իհարկե, դիտորդ, լրագրող կամ համապատասխան կարգավիճակով այլ մարդ չէ»,- ասել է նա։ Իոաննիսյանի խոսքով՝ նյութը ցնդում է 2 օրում: «Տարբեր քիմիական ներգործությամբ փորձեր ենք կատարել այդ սփրեյի վրա, որը մեզ Վրաստանի ԿԸՀ-ից ուղարկեցին, և այն չի մաքրվում․ ացետոնով, բենզինով, ջրով, ամեն ձեւ փորձում էինք, հստակ երևում է, որ մատը սփրեյավորված է: Այն, իմ կարծիքով, բավական արդյունավետ միջոց է՝ կրկնաքվեարկությունն իսպառ բացառելու առումով», - նշել է Իոաննիսյանը՝ հավելելով, որ քվեախցիկներում չեն լինելու գրիչներ, քվեաթերթիկների վրա նշումներ չեն արվի: Ըստ Իոաննիսյանի, «բավական է այն, որ ընտրողը ծրարի մեջ դնի տվյալ քաղաքական ուժի, դաշինքի քվեաթերթիկը»: ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող կստեղծվի: Ավելի վաղ,ՀՀ ԱԺ խորհրդարանական 4 ուժը պատրաստակամություն է հայտնել սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |