Մարուքյան. Կարծում եմ՝ Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին (վիդեո) 22 հունիսի 2018 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հարցում է ուղարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանիպաշտոնավարման օրոք կոմիտեում խախտումների մասին 2016 թվականի մարտի 30-ին հրապարակված ձայնագրության վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ինքը՝ պատգամավորը: «Կարծում եմ, որ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին», - գրել է նա: Ըստ Մարուքյանի, ձայնագրության մեջ հեղինակը մանրամասնորեն ներկայացնում էր ՊԵԿ-ում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների՝ հատկապես պետական բյուջե փոխանցման ենթակա գումարները գրպանելու վերաբերյալ տեղեկություններ: «Ձայնագրությունը համացանցից ջնջված է, սակայն գործի նյութերում այն պետք է պահպանված լինի։ Հարցմամբ խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն, թե ազգային անվտանգության ծառայության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշված ձայնագրությունն ստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ», - գրել է Մարուքյանը: 2016 թվականի մարտի 30-ին համացանցում է հայտնվել և կարճ ժամանակ անց հեռացվել է մի ձայնագրություն, որում մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցների անունից ներկայացվում էին ծառայությունում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն սխեմաները, տրվում էին կոնկրետ անուններ, որոնց թվում էին Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանը, որը ՀՀ պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ստորաբաժանման ղեկավարն էր: Ըստ ձայնագրության՝ կոռուպցիոն սխեմաների միջոցով գրպանվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, որոնք պետք է մուտքագրվեին պետբյուջե: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |