Երիտասարդ ընտանիքներին բնակարանի ապահովման ծրագրով տոկոսը 9%-ից կարող է 7%-ի իջնել26 հունիսի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսվում է երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույքը գործող 9-9,5%-ից իջեցնել 7-7,5%-ի: Այս մասին վարչապետն ասել է ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում: Նա նշել է, որ վերջին մեկ ամսում Կենտրոնական բանկի հետ աշխատանք է տարվել ծրագրի ուղղությամբ, և այն կշարունակվի իրագործվել նոր թափով: «Մենք այստեղ կունենանք հիփոթեքային վարկի աննխադեպ ցածր տոկոսադրույք: Կնվազեն նաև կանխավճարները. երիտասարդ ընտանիքների համար կանխավճարը գործող 30%-ից կիջնի 20%-ի, զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրի դեպքում 10% կսահմանվի», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ զինծառայողներին առանց տոկոս վարկեր են տրվում: Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, որ ծրագրով դեռևս գործող տոկոսադրույքն ու կանխավճարը մուծելը միջին աշխատավարձ ունեցող երիտասարդ ընտանիքների համար չափազանց բարդ է, վարչապետն ասել է, որ ըստ ԿԲ տվյալների, օրինակ՝ «20 մլն արժողությամբ բնակարանի համար ամիսն ընդամենը անհրաժեշտ կլինի վճարել 100.000 դրամ»: «Եթե երկու աշխատողով ընտանիքի միջին եկամուտը հաշվենք՝ ասենք 400.000 դրամ, որոշակի հնարավորություններ, կարծում եմ, ստեղծվում են», - ասել է Փաշինյանը: Ըստ վարչապետի, խնդիր է դրվել՝ ծրագրի շրջանակում շինարարությունն իրականցնել նաև մարզերում: «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը մեկնարկել է 2010 թվականից: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |