Շարմազանով. Հարուստ լինելը վատ բան չէ, վատ է ապօրինի ճանապարհով հարստանալը26 հունիսի 2018 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Վաչագան Ղազարյանի ձերբակալմանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է $1 մլն-ից ավելի կանխիկ գումարով: «Դրա համար կա նախաքննություն, թող նախաքննությունը պարզի։ Ես չեմ ուզում դատավորի ֆունկցիա ինձ վրա վերցնել», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Դիտարկմանը, թե արդյոք Վաչագանն իր ընկերն է՝ Շարմազանովը պատասխանել է.«Չեմ կարող ասել՝ ընկերն է, բայց մտերիմ հարաբերություններ ունենք։ Ես մտերիմ հարաբերություններից երբեք չեմ խուսափել և չեմ խուսափում։ Ի վերջո, նա այն մարդն է, որը ծառայություններ ունի Արցախում հերոսամարտի տարիներին։ Ես չեմ ուզում խոսել անձերից, մենք պետք է խոսենք երևույթներից։ Հենց մենք սկսեցինք կենտրոնանալ անձերի վրա, մենք տանուլ ենք տալու»։ Շարմազանովը հիշեցրել է վարչապետի հայտարարությունը՝ չպիտի լինի վհուկների որս, վենդետաներ և անձերի դեմ պայքար։ «ՀՀ-ում մենք պետք է փակենք անձերի դեմ պայքարի էջը և պետք է պայքարենք վատ երևույթների դեմ և քաղաքական մերժողականությունը, ընտրողաբար արդարադատությունը ՀՀ-ում պետք է բացառվեն։ Ընտրողական արդարադատությունն ամենամեծ վտանգն է, որ կարող է սպառնալ ՀՀ-ին։ Հիշում եք, որ Խաչիկյան Վազգենին ձերբակալեցին, ինքն իմ երեխայի քավորն էր, իմ ուսանողական ընկերը, և ես ասացի, որ ինքն իմ ընկերն է ու մարդկային հարաբերությունները նրա հետ շարունակել եմ, հինգ տարի այցելել եմ նրան՝ ազատազրկման վայր, բայց միևնույն ժամանակ, եթե դատարանը որոշել է, որ նա մեղավոր է, նա պետք է իր արժանի պատիժը կրի։ Անձերն ու երևույթները տարբեր են։ Ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, դրա համար կան իրավապահ մարմիններ», - նշել է նա։ Անդրադառնալով այն հարցին, թե չունի արդյոք այնպիսի տպավորություն, որ հերթը կհասնի Սերժ Սարգսյանին՝ Շարմազանովն ասել է. «Տպավորությունը քաղաքական կատեգորիա չէ»։ Վաչագան Ղազարյանի միայն բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված դրամական միջոցները համարյա 10 անգամ գերազանցում են նրա և իր տիկնոջ հայտարարագրված դրամական եկամուտները։ Իրավապահների՝ Ղազարյանի տանն իրականացրած խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան $1,45 մլն՝ ($1.1 մլն, €230.000, 36 մլն դրամ): ՀՀ քննչական կոմիտեն պարզում է, թե ինչ ծագում ունի այդ գումարը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |