Բաղրամյան 26-ի նստավայրը կվերադարձվի նախագահի աշխատակազմին![]() 28 հունիսի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունիսի 28-ի նիստում հայտարարել է, որ Բաղրամյան 26 հասցեի նստավայրը վերադարձվելու է նախագահի աշխատակազմին: «Մենք ամենևին չենք մոռացել՝ ինչն ենք քննադատել», - ասել է վարչապետը: Կառավարության նիստում ընդունվել է նաև որոշում, որի համաձայն վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրեր են հաստատվել Բաղրամյան 26-ը և Կառավարության տուն 1-ը։ Փաշինյանը նշել է, որ «ստեղծվել է տարօրինակ իրավիճակ, երբ վարչապետը տեղակայված է երկու շենքում»։ «Այս որոշումն այս պահին ընդունվում է օրենքի տեխնիկական պահանջը կատարելու համար։ Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ից, այն ժամանակի ընթացքում կվերադարձվի նախագահի աշխատակազմին»,- հայտարարել է Փաշինյանը։ Ավելի վաղ՝ 2018-ի հունվարին, նախկին կառավարությունը որոշել էր, որ Հայաստանի վարչապետի նստավայրը տեղակայվելու է Բաղրամյան 26-ում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |