Զինծառայողներին հատկացվող ճանապարհածախսերը կհսկվեն

Զինծառայողներին հատկացվող ճանապարհածախսերը կհսկվեն

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել, զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից զինծառայողներին տեղափոխում են իրենց բնակավայրեր, չօգտվել իրավիճակից, չպահանջել նորմերից բարձր վճար, ավելին զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---