Պետդեպ. ՀՀ-ն հետընթաց է ապրել թրաֆիքինգի դեմ պայքարում![]() 29 հունիսի 2018 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հետընթաց է ապրել թրաֆիքինգի դեմ պայքարում՝ ԱՄՆ պետքարտուղարության «Մարդկանց թրաֆիքինգ» ամենամյա զեկույցում առաջին մակարդակի երկրներից երկրորդ մակարդակի երկրների շարքում հայտնվելով: Զեկույցի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը լիովին չի համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն, կարևոր ջանքեր է գործադրում այս ուղղությամբ: Հայաստանը 4 անգամ ընդգրկվել է առաջին խմբում` այն երկրների շարքում, որոնք լավագույնս են իրականացնում թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները: Նշվում է, որ կառավարությունը 2017 թվականին բացահայտել է թարֆիքինգի 13 զոհի՝ 2016 թվականին 22-ի փոխարեն: Նրանցից 8-ը եթարկվել են սեռական թրաֆիքինգի, 5-ը՝ աշխատանքային. 2-ը երեխաներ են եղել, 10-ը՝ կանայք, 3-ը՝ տղամարդիկ: «2017-ին Հայաստանի կառավարությունն ավելի քան 19 մլն դրամ ($39,320) է հատկացրել թրաֆիքինգի դեմ պայքարին, 2016-ի մոտ 18,9 մլն-ի փոխարեն ($38,860)», - նշվում է զեկույցում: ԱՄՆ-ն տարեկան զեկույց է հրապարակում` ներկայացնելով աշխարհում թրաֆիքինգի իրավիճակը: ԱՄՆ Պետդեպի զեկույցում ներկայացվում է աշխարհում թրաֆիքինգի բնույթի ու ծավալների մասին ամենաընդգրկուն պատկերը, ինչպես նաև` չարիքի դեմ պայքարում պետությունների գործողությունների լայն շրջանակը: Այս զեկույցն օգտագործում են միջազգային կազմակերպությունները, կառավարություններն ու ՀԿ-ները` որպես գործիք, որը թույլ է տալիս բացահայտել այն ոլորտները, ուր պետք է ուղղել համապատասխան ռեսուրսներ: «Թրաֆիքինգն արմատախիլ անելուն ուղղված մինիմալ չափորոշիչների» ապահովմանն ուղղված ջանքերի գնահատմամբ Պետդեպը զեկույցում պետությունները դասակարգում է երեք խմբում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |