Հայոց ցեղասպանություն. Արդարություն են պահանջում միջազգային օրենքը, բոլոր ժողովուրդների անվտանգության շահերը

PanARMENIAN.Net - «Ապրիլի 24-ը վշտալի օր է աշխարհասփյուռ հայության համար: Ուղիղ 93 տարի առաջ սկսվել է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Թուրքիան մինչեւ հիմա չի ճանաչում այդ իրադարձության փաստը, չնայած դրանում վստահ է գրեթե ողջ աշխարհը: Այդ կարծիքը փաստորեն մտել է մարդկանց գիտակցություն: Խնդիրը միջազգային հանրությանը համոզելու մեջ չէ, որ Հայոց ցեղասպանություն եղել է, այլ դրա պաշտոնական ճանաչման մեջ է: ԱՄՆ Սենատի եւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներից ոչ ոք իրենց ելույթներում չի մերժում Հայոց ցեղասպանության փաստը»,- գրում է «Վոստոչնո-Սիբիրսկայա պրավդան» «Վշտալի օր» հոդվածում:



Հեղինակը հիշեցնում է, որ 2007 թվականի հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների կոմիտեն հավանություն է տվել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին: «1994 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել է ՌԴ Պետդուման: Այսօր Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ է եւ ՄԱԿ-ի անդամ, որը կարող է եւ պարտավոր է հանդես գալ հանուն իր ժողովրդի ցեղասպանության հետեւանքների վերացման: Միջազգային հանրությունը միակարծիք է, որ Ցեղասպանություն հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Այն վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդի շահերին եւ իրավունքներին: Արդարություն են պահանջում միջազգային օրենքը, բոլոր ժողովուրդների անվտանգության շահերը: Իրկուտսկ քաղաքի եւ ողջ շրջանի հայ համայնքը բոլորի հետ միասին սգում է ցեղասպանության անմեղ զոհերի համար»,- ասվում է «Ռուսաստանի հայերի միության» Իրկուտսկի մասնաճյուղի ղեկավարի հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---