ԼՂՀ իշխանությունները պատրաստ են հանձնել ադրբեջանական կողմին Ղարաբաղի կողմ անցած զինծառայողին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ բարի կամք դրսեւորելով եւ հավատարիմ մնալով Ժնեւի կոնվենցիային, պատրաստակամություն են հայտնել` միակողմանի կարգով Ադրբեջանին հանձնել ադրբեջանական բանակի զինծառայող Վյուսալ Շիրսուլթան օղլի Էյբաթովին, որը ծնվել է 1989թ. Ադրբեջանի Հանրապետության Շամախիի շրջանի Հիլմանի գյուղում: Այդ մասին ասվում է ԼՂՀ` ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում ղարաբաղյան կողմն անցնելիս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձերբակալվել էր ադրբեջանցի մի զինծառայող: ԼՂՀ` ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը կատարվածի մասին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում հավատարմագրված` ԵԱՀԿ եւ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի գրասենյակներին:



ԼՂՀ իշխանությունները ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի աշխատակիցներին ձերբակալվածին անխոչընդոտ այցելելու հնարավորություն են ընձեռել, ովքեր բազմաթիվ անգամներ այցելել են նրան Ստեփանակերտում եղած ժամանակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---