Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջին հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Ստրասբուրգում

PanARMENIAN.Net - Հայաստանի նոր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ կայանալու է մայիսի 7-ին Ստրասբուրգում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, հանդիպումը ծանուցողական բնույթ է կրելու:



Ավելի վաղ, Էլմար Մամեդյարովը նշել էր, որ «չի կարծում, որ Հայաստանում նոր արտգործնախարարի նշանակումով ստիպված կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը զրոյից սկսել»:



ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է Հայաստանի արտգործնախարար 2008 թվականի ապրիլի 14-ին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---