Թուրքիայում կչեղարկեն 2016-ին սահմանված արտակարգ դրության ռեժիմը 5 հուլիսի 2018 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրում կչեղարկվի 2016-ի պետական հեղաշրջման փորձի ժամանակ սահմանված արտակարգ դրության ռեժիմը: Հուլիսի 6-ին Թուրքիայում որոշում կստորագրվի ահաբեկչության դեմ պայքարի միջոցների մասին: Այդ միջոցները գործելու են արտակարգ դրության չեղարկումից հետո: Թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը, դեռ պարզ չէ, գրում է Meduza-ն Аnadolu-ի վրա հղումով: Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը կչեղարկվի հուլիսի 9-ին, երբ կհրապարակվի նոր կառավարության կազմը: Արտակարգ դրության ռեժիմը գործում է Թուրքիայում 2016-ի հուլիսից, երբ զինվորականները պետական հեղաշրջման փորձ կատարեցին: Ռեժիմով սահմանափակվել են քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հետապնդումներ սկսվեցին, որոնցից տասնյակ հազարավոր մարդիկ են տուժել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |