Վերին Լարսի անցակետում մեծ կուտակումներ են. ՌԴ կողմից հերթը հասնում է 5 կմ-ի![]() 6 հուլիսի 2018 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Վերին Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների մեծ կուտակումներ են առաջացել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը: Նրա տվյալներով, ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է, մեկ մեքենայի անցանելիությունը (եթե հայտնվել է հերթի վերջում) 5 ժամ: Վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ է, անցանելիությունը մոտ 1.5 ժամ: «Հերթը պայմանավորված է տուրիստական սեզոնով, հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում են Բաթումի հանգստանալու»,-ասվում է գրառման մեջ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փոխնախարարը հորդորում է օգտատերերին, որոնք ունեն ծանոթ-բարեկամներ, որոնք պատրաստվում են ցամաքային ճանապարհով՝ Լարսով, ժամանել Հայաստան, զգուշացրեք հերթի գոյության մասին: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում գործում է թեժ գիծ՝ (010) 59-01-04 , ուր կարելի է զանգահարել խնդիրների դեպքում: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |