7 հուլիսի 2018 - 11:10 AMT
Հուլիսի 7-ին Սուրբ Գեղարդը դուրս կբերվի երկրպագության համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը:

Ավելի վաղ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք ներխուժած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները պահանջել են հոգևորականներից իրենց ցույց տալ Մայր Տաճարի թանգարանում պահվող Սուրբ Գեղարդը: Ցուցարարները պնդել են, որ այն վաճառվել է:

Ս. Գեղարդը Միածնաէջ Մայր տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ երեկոյան ժամերգության ավարտը:

Հուլիսի 6-ին Էջմիածնի Մայր տաճարում Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ցուցադրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Սբ Գեղարդը՝ նիզակը, որով, ըստ ավանդույթի, խոցել են խաչված Հիսուս Քրիստոսին։

Իր հերթին, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը պաշտոնապես հերքել էր այն լուրերը, թե Մայր Տաճարի թանգարանում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել կամ վնասվել է: