ՊՆ. Զինծառայողներին և նրանց ընտանիքներին անվճար ակնաբուժական հետազոտություն կտրամադրեն

ՊՆ. Զինծառայողներին և նրանց ընտանիքներին անվճար ակնաբուժական հետազոտություն կտրամադրեն

PanARMENIAN.Net - Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Զվարթ Ավետիսյան-Օնանյան» առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի «Կարո Մեղրիկյան» աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը «Գոյամարտ» համազգային բարեգործական միավորման և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացնում է զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների, վիրավոր ազատամարտիկների, պարտադիր ժամկետային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվճար ակնաբուժական հետազոտություն Երևանում և ՀՀ մարզերում, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հետազոտության արդյունքում, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի օպտիկական ակնոց և դեղորայք:

Ծրագրի մեկնարկը կտրվի 2018 թվականի օգոստոսին` յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Ակնաբուժական հետազոտությունները Երևանում կիրականացվեն ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում (Կանազի հոսպիտալ):

Նշվում է, որ ՀՀ մարզերում իրականացվող հետազոտության ժամանակացույցի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հերթագրման համար զանգահարել 055 05 03 25 հեռախոսահամարով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---