Թուրքիայում գնացք է վթարվել. 10 զոհ կա 9 հուլիսի 2018 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Թեքիրդաղ գավառում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետևանքով 10 մարդ է զոհվել, 73-ը տուժել է: Այդ մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Էյուպ Գմյուշը: Ինչպես նշել են երկրի տրանսպորտի նախարարությունում, երկաթուղային վթարը տեղի է ունեցել հորդառատ անձրևների հետևանքով ապարների քայքայման արդյունքում, գրում է Deutsche Welle-ն: Վթարի պահին գնացքում ընդհանուր առմամբ եղել է 362 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Գնացքն ընթանում էր Ուզունքյորփյու-Ստամբուլ երթուղով: «Քանի որ տեղանքը դժվարանցանելի է, շրջանում հատուկ տեխնիկա է աշխատում: Վիրավորների մեծ մասին տարհանել են աղետի վայրից»,-ասել է նահանգապետ Մեհմեդ Ջեյլանը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, պատահարի վայր է ժամանել շտապ օգնության 100 մեքենա, 6 ռազմական ուղղաթիռ, 24 փրկարար: Վթարի վայր է մեկնել նաև տրանսպորտի նախարարը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |