«Անգլիացի պացիենտը»՝ վերջին 50 տարվա լավագույն գիրք 9 հուլիսի 2018 - 14:48 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե Բուկերի» ժյուրին հրապարակել է գրական մրցանակի դափնեկրի անունը: Այդ մասին ասվում է մրցանակի պաշտոնական կայքում: Մրցանակը շնորհվել է կանադացի գրող Մայքլ Օնթաջեին «Անգլիացի պացիենտը» վեպի համար: Գիրքը ճանաչվել է մրցանակի գոյությունից ի վեր՝ վերջին 50 տարվա, լավագույն գեղարվեստական ստեղծագործություն, գրում է Lenta.ru-ն: Հավակնորդների կարճ ցուցակում Բուկերի նախորդ տարիների դափնեկիրների 5 գիրք կար՝ Պենելոպա Լայվլիի «Լուսնի վագրը», Ջորջ Սոնդերսի «Լինքոլնը բարդոյում», Հիլարի Մենթելի «Գայլերի սրահը» և Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլի «Առկախ վիճակում» վեպը: Վերջին կես դարի լավագույն հեղինակը որոշվել է ժողովրդական քվեարկության միջոցով: Բուկերյան մրցանակը սահմանվել է 1968-ին: 2014-ից ի վեր այդ մրցանակին կարող է հավակնել ցանկացած անգլալեզու գրող, որի գրքերը հրապարակվել են Մեծ Բրիտանիայում: Ավելի վաղ պարգևին արժանանում էին միայն Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրիտանական համագործակցության երկրների հեղինակները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» |