Տոնոյան. Ոստիկանության զորքերը ևս մարտական հերթապահություն կիրականացնեն![]() 9 հուլիսի 2018 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանական զորքերը ևս մարտական հերթապահություն են իրականացնելու: Lurer.com-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Անհրաժեշտություն է առաջացել, որ ոստիկանական զորքերը ևս մարտական հերթապահության մեջ ընդգրկվեն: Երբ վերջնական որոշում ունենանք թվքանակի վերաբերյալ, եթե դա թույլատրելի լինի, կտեղեկացնենք», - ասել Տոնոյանը՝ հավելելով, որ նմանանհրաժեշտություն է առաջացել, քանի որ մարտական հերթապահության գործընթացում «հետաքրքիր լուծումներ են փնտրում»: Պաշտպանության նախարարը հավելել է նաև, որ «իրավիճակը սահմանին վերահսկելի է ինչպես Արցախի, այնպես էլ Նախիջևանի և հյուսիսային ուղղությամբ»: Ավելի վաղ, տեղեկություններ են շրջանառվել է, որ ոստիկանության զորքերըմարտական հերթապահության ներգրավելու որոշում է կայացվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |