«Հայաստան» հիմնադրամի նախագահը հրաժարական է ներկայացրել![]() 9 հուլիսի 2018 - 19:48 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նախագահ Արմեն Սարգսյանին է իր հրաժարականն է ներկայացրել։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հրաժարականը կապված է Վարդանյանի դեմ առաջադրված՝ պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքի հետ։ Նախագահ Սարգսյանը, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: Ըստ սահմանված կարգի՝ դիմումը կուղարկվի հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատման համար, որից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով պետք է ընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրեն: «Հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հանրապետության նախագահը գտնում է, որ երրորդ հանրապետության ծնունդից ի վեր Հիմնադրամը կարեւոր եւ օգտակար ծրագրեր է իրականացրել՝ իր շուրջը համախմբելով ազգային և հոգևոր կառույցների, բարերարների եւ հարյուր հազարավոր անհատների: Ուստի, հիմնադրամը դեռևս առաքելություն ունի իրագործելու Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի կյանքում: Սակայն պարզ է նաև, որ Հիմնադրամը կարիք ունի կազմակերպական և կոնցեպտուալ նոր մոտեցումների, որոնք առավել կբարձրացնեն նրա արդյունավետությունը, վստահությունը եւ կշիռը», - նշվում է հաղորդագրությունում: Հուլիսի 2-ին հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ։ ծառայությունը հայտնել էր, որ Վարդանյանը հիմնադրամի գումարները ծախղում էր օնլայն-խաղատներում, հետագայում՝ հետ մուտքագրում։ Վարդանյանին ազատել էին գրավի դիմաց։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |