Նախարար. ՀՀ-ում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը10 հուլիսի 2018 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը: Այդ մասին հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում: «Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կլինի մարզի մակարդակով ու որոշակի ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ սա համաշխարհային միտում է ու մեկանգամյա պլաստիկի օգտագործման արգելք կա բազմաթիվ երկրներում: «Այս պահի դրությամբ չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթաց ենք մեկնարկում», - ասել է նախարարը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է արգելել պլաստիկից պատրաստված մի շարք մեկանգամյա պարագաների օգտագործումը և տուգանել ԵՄ անդամ պետություններին պլաստիկ աղբի համար: Ինչպես հայտնի է, պլաստիկը ենթակա չէ վերամշակման: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |