Մշնախը հորդորում է թանգարաններից վերցված և չվերադարձված իրերը հետ վերադարձնել

Մշնախը հորդորում է թանգարաններից վերցված և չվերադարձված իրերը հետ վերադարձնել

PanARMENIAN.Net - Տարբեր տարիներին ՀՀ պետական և համայնքայինթանգարաններից՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամանակավոր պահպանության հանձնված և սահմանված կարգի խախտմամբ չվերադարձված, ինչպես նաև օրենքի խախտմամբ տրամադրված թանգարանային առարկաները (նկարներ, թանկարժեք իրեր, հուշային իրեր և այլն) անհրաժեշտ է անհապաղ վերադարձնել թանգարաններին: Այդ մասին ասվում է ՀՀ մշակույթի նախարարության հայտարարության մեջ:

Խոսքը վերաբերում է պատկերասրահներին, տուն-թանգարաններին, պատմության, երկրագիտական թանգարաններին:

Նախարարությունը տեղեկացնում է, որ չվերադարձնելու դեպքում, հարցի լուծումը վերապահվելու է իրավապահ մարմիններին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---