Վրաստանում 6 ամսում ընտանեկան բռնության փաստով 1328 մարդ է ձերբակալվել11 հուլիսի 2018 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները 2018-ի հունվար-հուլիսին 1328 մարդ են ձերբակալել ընտանեկան հանցագործություն կատարելու մեղադրանքով: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին: Ըստ նրա, կես տարում ՆԳՆ մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտը սկսել է 2804 գործ քննել, որոնք կապված են ընտանեկան բռնության հետ: Այդ ընթացքում ավելի քան 1900 մարդ քրեական պատասխանատվության է ենթարկվել: Նույնքան մարդ նմանատիպ մեղադրանքով ձերբակալվել էր ամբողջ 2017-ի ընթացքում: Ըստ ՆԳՆ-ի, 6 ամսում ավելի քան 3200 սահմանափակման ծանուցում է տրամադրվել, ինչը 2 անգամ ավելի է, քան ամբողջ 2017-ի ժամանակ, գրում է «Նովոստի-Գրուզիան»: Ըստ Մեզվրիշվիլիի, ՆԳՆ-ն ակտիվ պայքարում է ընտանեկան բռնության դեմ նաև իր շարքերում: Ծառայողական ստուգման արդյունքում 2018-ի առաջին 6 ամսում կարգապահական տույժ է ստացել ՆԳՆ 10 աշխատակից: 2018-ի սեպտեմբերի 1-ից Վրաստանում կգործարկվի վաղ շրջանում բռնության կանխարգելման և կրկնությունը նվազագույնի հասցնելու ռիսկերի գնահատման և մոնիթորինգի մեխանիզմ: Մինչև տարեվերջ էլեկտրոնային թևնոցներ կներդրվեն, որոնք կկիրառվեն բարձր ռիսկայնության բռնարարքների հակված անձանց համար, վերահսկելու համար նրանց գործողությունները: Իսկ 2018-ի մայիսին արդեն օրենսդրորեն խստացվել է պատիժը ընտանեկան բռնության և կնոջ հանդեպ բռնության համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |