Վարչապետը կհանդիպի Մակրոնին և Մոգերինիին

Վարչապետը կհանդիպի Մակրոնին և Մոգերինիին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ի երեկոյան կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև Եվրոպական Միության արտաքին քաղաքականության անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին, հայտնում է Civilnet.am-ը:

Ավելի վաղ, վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բելգիայի Թագավորություն՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար:

Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգի հետ:

Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա նաև ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Նախատեսված է վարչապետի ելույթը Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար:

 Ուշագրավ
«Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը
Նա հանցագործության մասին հաղորդում կներկայացնի