Հունիսին սննդամթերքն էժանացել է մոտ 4%-ով![]() 12 հուլիսի 2018 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2018 թվականի հունիս ամսին մայիսի համեմատ սպառողական շուկայում գրանցվել է 1,6%-անոց գնանկում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հունիսին 3,9%-ով էժանացել են սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները: Հագուստի և կոշկեղենի գները նվազել են 4,3%-ով, բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները՝ 0,1%-ով, հանգստի և մշակութային ծառայություններինը՝ 2,4%-ով: 1,3%-ով թանկացել են ալկոհոլային խմիչքներն և ծխախոտը, 1,2%-ով՝ կենցաղային տեխնիկան և իրերը, 0,4%-ով՝ ռեստորանների և հյուրանոցների սպասարկման գները: Հայաստանում 2018 թվականի մայիս ամսին ապրիլի նկատմամբ սպառողական շուկայում գրանցվել էր 1%-անոց գնանկում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |