Սիրիան հայտնել է Իսրայելի կողմից Հալեպ գավառի հրթիռակոծման մասին16 հուլիսի 2018 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ-ն հուլիսի 15-ին հրթիռային հարված է հասցրել սիրիական բանակի դիրքերին Հալեպի մոտ գտնվող Նեյրաբ օդանավակայանի շրջանում: Իսրայելի բանակի ներկայացուցիչները չեն մեկնաբանել տեղեկատվությունը, գրում է Deutsche Welle-ն սիրիական պետական SANA գործակալության վրա հղումով: Ինչպես հայտնում է գործակալությունը, հարվածի հետևանքով զոհեր և տուժածներ չեն եղել, ռազմական դիրքին նյութական վնաս է հասցվել: Հուլիսի 12-ին Իսրայելի օդուժը մի քանի ավիահարված է հասցրել Դամասկոսի մատույցներին՝ դա արձագանք էր Սիրիայից ներթափանցած անօդաչու սարքին: Սակայն մինչ օրս իսրայելյան բանակը չի մասնակցել երկրի հյուսիսում ծավալվող գործողություններին: Իսրայելի իշխանությունները պնդում են, որ իրենք միջամտում են Սիրիայի քաղաքացիական պատերազմին միայն այն դեպքում, երբ անվտանգության սպառնալիք է լինում երկրին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |