Վարչապետ. Հիփոթեքի մարման ժամկետները երկարաձգելու վրա աշխատում ենք

Վարչապետ. Հիփոթեքի մարման ժամկետները երկարաձգելու վրա աշխատում ենք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, ասել է, որ կառավարությունն աշխատում է բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրով հիփոթեքային վարկի մարման ժամկետները երկարաձգելու ուղղությմաբ:

Նա ասել է, որ տոկոսադրույքը իջեցնելու են «աննախադեպ ցածր մակարդակի», ինչպես նաև մշակելու են կանախավճարի ավելի ճկուն համակարգ՝ մատչելիությունը մեծացնելու նպատակով:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախատեսվում է երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույքը գործող 9-9,5%-ից իջեցնել 7-7,5%-ի:

«Մենք այստեղ կունենանք հիփոթեքային վարկի աննխադեպ ցածր տոկոսադրույք: Կնվազեն նաև կանխավճարները. երիտասարդ ընտանիքների համար կանխավճարը գործող 30%-ից կիջնի 20%-ի, զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրի դեպքում 10% կսահմանվի», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ զինծառայողներին առանց տոկոս վարկեր են տրվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---