Բաֆեթը $3,4 մլրդ-ի բաժնետոմս է նվիրաբերել բարեգործությանը

Բաֆեթը $3,4 մլրդ-ի բաժնետոմս է նվիրաբերել բարեգործությանը

PanARMENIAN.Net - Միլիարդատեր Ուորեն Բաֆեթն իր Berkshire Hathaway ընկերության $3,4 մլրդ-ի բաժնետոմս է հատկացրել բարեգործական կազմակերպություններին: Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ Բաֆեթը 17 696 780 բաժնետոմս է բաշխել 5 կազմակերպության միջև, այդ թվում՝ Բիլլ և Մելինդա Գեյթսի (Microsoft-ի հիմնադիրը տիկնոջ հետ) հիմնադրամին, Սյուզան Թոմփսոն Բաֆեթի հիմնադրամին, որն այդպես է կոչվում Բաֆեթի հանգուցյալ կնոջ պատվին, Շերվուդի, Հովարդ Բաֆեթի (Ուորեն Բաֆեթի ավագ որդու) և NoVo հիմնադրամին: Ընկերությունը չի բացահայտում, թե հատկապես ինչ բաժնետոմսեր են բաշխվել, գրում է «Վեդոմոստին»:

Berkshire Hathaway-ը Բաֆեթի հոլդինգն է, որը կառավարում է տարբեր ընկերություններ: Օրինակ, ապահովագրության, ռիթեյլի, հրատարակչական բիզնեսի ոլորտներում: Հոլդինգին է պատկանում նաև Coca-Cola Company և Apple ընկերությունների բաժնետոմսերի մի մասը: 2006-ին Բաֆեթը խոստացել էր իր բաժնետոմսերի 85 տոկոսը բարեգործությանն ուղղել: Նա արդեն նվիրաբերել է 43 տոկոսը՝ դա մոտ 31 մլրդ դոլար է կազմում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---