ՀՀ-ի պետկառավարման ոլորտում մտադիր են բլոկչեյն տեխնոլոգիաներ կիրառել17 հուլիսի 2018 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը մտադիր է բլոկչեյն տեխնոլոգիաներ կիրառել Հայաստանի պետական կառավարման ոլորտում. հարցը քննարկվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի՝ Bitfury տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպումը նախաձեռնել էր «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը՝ ներկայացնելու «Ներածություն ապակենտրոնացված ռեգիստրի (բլոկչեյն) տեխնոլոգիայի մասին» խորհրդատվական-կրթական ծրագիրը, որը նախատեսված է համապատասխան քաղաքացիական ծառայողների համար և իրականացվելու է այդ ոլորտում լուծումների մշակման և կիրառման գործնական փորձ ունեցող միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Ներկայացվել են պետական կառավարման և բիզնեսի ոլորտում բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման առավելությունները և մի շարք երկրներում Bitfury ընկերության իրականացրած գործնական նախագծերը։ Անդրադարձ է եղել թափանցիկության հասնելու բլոկչեյն տեխնոլոգիաների հիմնական առավելություններին, տվյալների անվտանգությանը, տեխնոլոգիական առանձնահատկություններին, տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին։ Բլոկչեյն եզրույթը կիրառվել և նկարագրվել է 1991 թվականին. ցանկացած տեղեկություն ապահով պահելու համար նախատեսված մեխանիզմը՝ բլոկերի շղթան, ավելի հայտնի դարձավ, երբ Սատոշի Նակամոտոն ներմուծեց բիթքոին թվային արժույթը։ Այդ պատճառով էլ առհասարակ բլոկչեյն տեխնոլոգիան ասոցացվում է կրիպտոարժույթի։ Բլոկչեյնն ավելին է, քան կրիպտոարժույթները պահպանելու «տարածք»։ Ժամանակի ընթացքում այն գրավեց մարդկանց ուշադրությունը և սկսեց օգտագործվել բժշկական գրառումների, էլեկտրոնային նոտարային համակարգերի, հարկեր հավաքելու և այլ գործընթացների համար։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |