Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից![]() 18 հուլիսի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին: Ավելի վաղ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետի մոտ քաղաքական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ բացատրություններ տալու համար, քանի որ տեղեկություններ էին տարածվել, որ նա մասնակցում է Արցախում քաղաքական որոշ զարգացումների: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը պահանջող «Արցախյան զարթոնք» խումբը լուսանկար էր տարածել համացանցում, գրառում կատարելով, թե իրենց է միացել գեներալ Միքայել Արզումանյանը և նա ներկա է լինելու հուլիսի 7-ին Բակո Սահակյանի դեմ կազմակերպվող հանրահավաքին: «Վարչապետը պահանջել է բացատրություններ և կարող եմ վերահաստատել վարչապետի այն տեսակետն ու դիրքորոշումը, որ զինվորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, ինչը նաև օրենքն է ասում, իսկ զբաղվելու դեպքում խստագույնս կպատժվեն»,- ասել էր վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |