Մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը Վրաստան մեկնող վարորդներից լիազորագիր չեն պահանջի![]() 18 հուլիսի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները որոշել են ընդառաջել Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիներին՝ լիազորագիր չպահանջել այն վարորդներից, որոնք սահմանը հատում են այլ անձի ավտոմեքենայով: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը, որը համապատասխան հաղորդագրություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: «Հայաստան Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել և մինչև վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, ովքեր սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»,-ասվում է գրառման մեջ։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |