Պավլիկ Մանուկյան. Ոստիկանի վրա ոչ թե Բիլյանն է կրակել, այլ Էդվարդ Գրիգորյանը![]() 18 հուլիսի 2018 - 14:20 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը հուլիսի 18-ին դատարանում աղմկահարույց բացահայտում է արել։ Նա հայտարարել է, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի դեմ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը: Խոսքը ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մասին է: Պավել Մանուկյանը ևս մեկ անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Արմեն Բիլյանին առաջադրված մեկ այլ հոդվածով մեղադրանքը, որն առնչվում է ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելուն, նույնպես կապ չունի Բիլյանի հետ: Բանկոմատի գրոհի հեղինակն, ըստ նրա, Մխիթար Ավետիսյանն է, հայտնում է «Հայկական ժամանակը»: Մինչդեռ Էդվարդ Գրիգորյանը և Մխիթար Ավետիսյանը դատարանի որոշմամբ ազատ են արձակվել, իսկ Արմեն Բիլյանը գտնվում է կալանքի տակ: Դատական նիստը հետաձգվել է: Փաստաբան Երվանդ Վարոսյանը, սակայն, հերքում է Մանուկյանի հայտարարությունը։ «Սասնա Ծռեր խմբից Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որևէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։ ՊՊԾ գնդում հարձակման ընթացքում, ըստ ՀՔԾ հաղորդագրության, զինված խմբի անդամ Արմեն Բիլյանի կողմից հրազենային վիրավորումից սպանվել է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից՝ ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |