ՀՀ նախագահ. Կարող ենք ունենալ շատ բարձր որակի գիտություն![]() 18 հուլիսի 2018 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է ունենալ փոքր, բայց շատ բարձր որակի գիտություն, որը մրցունակ կլինի համաշխարհային շուկայում: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում, որտեղ ծանոթացել է գիտական հաստատության ընթացիկ գործունեությանն ու միջազգային համագործակցության ծրագրերին: «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում նախագահ Սարգսյանին են ներկայացվել արագացուցչի հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից փորձարարական հետազոտությունները, որոնք իրականացվում են արագացուցչի միջոցով: Արմեն Սարգսյանն այցելել է նաև գերբարձր վակուումային, ճշգրիտ չափումների, եռակցման, նորագույն նյութերի և միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության և գերբարձր հաճախականությունների լաբորատորիաներ, ծանոթացել հագեցվածությանն ու պայմաններին: Շրջայցից հետո Հանրապետության նախագահը, ինստիտուտի ղեկավարության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ միասին, հանդիպել է գիտաշխատողների, արագացուցչի վրա իրականացվող հետազոտական ծրագրերում ընդգրկված գիտական խմբերի ներկայացուցիչների հետ, լսել ոլորտի զարգացման վերաբերյալ նրանց կարծիքներն ու մոտեցումները, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Անդրադառնալով գիտության զարգացման հեռանկարներին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է գիտական հաստատությունների միջև երկխոսությունը և առկա ձեռքբերումների ու ավանդույթների վրա հիմնված՝ գիտության զարգացման նոր տեսլականի ձևավորումը: Հանդիպման մասնակիցներին նա կոչ է արել մասնակցել այդ տեսլականի ձևավորմանը: Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել իր կողմից ամենայն աջակցություն ցուցաբերել ոլորտի զարգացմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |